Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորը հայտնում է կլոր սեղան-քննարկմանը ռուսական կողմից Հայաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցության շեշտադրման մասին

Պատգամավորը հայտնում է կլոր սեղան-քննարկմանը ռուսական կողմից Հայաստանի 
հետ ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցության շեշտադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում «Ռուսաստանը եւ Հայաստանը նոր քաղաքական պայմաններում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ,  պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հայտնում է, որ ռուսական կողմի ներկայացուցիչները շեշտել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության դրական դինամիկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սանդիկովն այս մասին հայտնեց ԱԺ-ում խորհրդարանական պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում:

«Մասնակիցների շարքում կային մարդիկ Ռուսաստանի ռազմարդյունաբերական վերլուծական կենտրոնից, որոնք հիմնականում զբաղվում են ռազմական արդյունաբերության ոլորտով: Զեկուցողները լրացուցիչ անգամ շեշտեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող համագործակցությունը, նշեցին դրական դինամիկան»,-ասաց Սանդիկովը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը քննարկման արդյունքները դրական գնահատեց: «Կլոր-սեղան քննարկմանը ներկա  էին նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Դա հնարավորություն էր միջխորհրդարանական դիվանագիտութան շրջանակում հայտնել մեր տեսակետը և խոսել այն առաջնահերթությունների մասին, որոնք մենք տեսնում են հայ-ռուսական հարաբերություններում` որպես խորհրդարանի ներկայացուցիչներ»,-նշեց Բեղլոյանը:

Մոսկվայում փետրվարի 6-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը կազմակերպել էին Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհուրդն ու «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը: Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արկադի Խաչատրյանը, «Իմ քայլը»-ից Միքայել Զոլյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Անուշ Բեղլոյանը:

                                                                                                                             


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]