Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն նոր պուրակը կկառուցվի այս տարի

Օպերայի հարակից տարածքում սրճարանների փոխարեն նոր պուրակը կկառուցվի այս 
տարի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:  

«Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է  քաղաքապետը:

Անդրադառնալով  Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և ընդգծել, որ փոխգործակցության արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում քաղաքում:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]