Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի 11-ին

Հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի 
11-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ  Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը կհրապարակի փետրվարի 11-ին:

 Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:

Օքսուզն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:

«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քևին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին: ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

 The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քևին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]