Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Բացահայտվել է գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Բացահայտվել է գողության դեպքը. քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ 
վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է այլ քաղաքացու բանկային քարտով կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը, պատճառված վնասը վերականգնվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է իր բանկային քարտը, սակայն հետագայում տեղեկացել է, որ նոյեմբերի 16-ին և նոյեմբերի 17-ին Երևանում գործող տարբեր բանկոմատներից կատարվել են կանխիկացման գործարքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի գործընկերն է:

Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ամբողջությամբ վերականգնվել է տուժողին պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ