Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Ռուբեն Ռուբինյանը կառավարության ծրագրի նախագծում արտաքին քաղաքականությունը համարում է բազմավեկտոր

Ռուբեն Ռուբինյանը կառավարության ծրագրի նախագծում արտաքին 
քաղաքականությունը համարում է բազմավեկտոր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կառավարության ներկայացրած ծրագրի նախագծի արտաքին քաղաքականության հատվածում տեսնում է կարևորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություն են և ներկայացնում են տարբեր վեկտորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը: Այստեղ, բնականաբար, նախկին` ետհեղափոխական առաջին կառավարության ծրագրի համեմատ մեծ տարբերություններ չկան: Ինչպես մշտապես հայտարարել ենք, արտաքին քաղաքական վեկտորներում շեշտակի փոփոխություններ չկան: Դա ամենևին չի նշանակում, թե գործող ուղղությունների շրջանակում տեղ չկա աշխատելու, և չպետք է  խորացվեն հարաբերությունները մի շարք ուղղություններով, և չպետք է բարձրաձայնվեն այն խնդիրները, որոնք հուզում են մեզ և հանրությանը»,- նշեց Ռուբինյանը:

Նա համաձայն չէ այն քննադատությանը, թե նախագծով առաջարկվող արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր չէ: «Եթե նայենք ծրագիրը, հստակ երևում է, որ կան մի շարք կարևորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություններ են: Այդ ուղղությունները տարբեր են և ներկայացնում են տարբեր վեկտորներ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Ռուբինյանը նկատեց նաև, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը չպետք է  շատ դետալային լիներ: Այս առումով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական շեշտադրումները, որը, իր կարծիքով, արված է:

Կառավարության ծրագրի նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 12-ի նիստում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ