1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց 
Հովհաննես Իգիթյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իգիթյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ:

«Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է: Անկախ քաղաքական պատկանելիությունից, մենք կարողանում ենք գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցմամբ»,- նշեց հանձնաժողովի փոխնախագահը:

Նա մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը։ Հանձնաժողովը մեծ դեր ունի: Խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է մեկ պատգամավորից: «Ինձ թվում է, որ ամեն երկրի հետ պետք է ունենանք մի մոտեցում, կոնցեպտ: Յուրաքանչյուր երկրի հետ դա այլ է»,- ասաց Իգիթյանը:

 Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկատվությունը, որն օգտակար կլինի:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]