Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում

Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների 
գործունեությունը ՀՀ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դրանցով կսահմանափակվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցակայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և, չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն,  ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտեցին դա քննարկման դնելու հնարավորությունը»,- գրել է Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]