1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պեկինում մեկնարկել Է Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական բանակցությունների նոր փուլը

Պեկինում մեկնարկել Է Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական բանակցությունների նոր փուլը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը փետրվարի 11-ին Չինաստանի հետ բանակցությունների հերթական փուլն Է սկսել առեւտրական տարաձայնությունների կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի մայրաքաղաքից հայտնել են զանգվածային լրատվամիջոցները:

Այն մասին, որ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում Է Գերիշը, հայտնել Է Սպիտակ տունը: Բանակցությունների առաջին մասը տեղի կունենա փորձագիտական մակարդակով, փետրվարի 14-ին բանակցային գործընթացին, ինչպես սպասվում Է, ամերիկյան կողմից կմիանան առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական կողմից բանակցությունների վճռորոշ փուլին կմասնակցեն ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ Չինաստանի ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկի) նախագահ Ի Գանը:

Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել Է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ Է սահմանել մարտի 1-ը:

Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս: Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել Է, որ գործարքը պետք Է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ:

Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել Է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող Է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում Է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]