Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահակաշվիլին որոշել է առայժմ չվերադառնալ Վրաստան

Սահակաշվիլին որոշել է առայժմ չվերադառնալ Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ առայժմ նախադրյալներ չի տեսնում հայրենիք վերադառնալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր հայրենիք մեր վերադարձի համար իրադրությունը հարմար չԷ, մենք առաջիկա շաբաթներին եւ ամիսներին պետք Է նախապատրաստենք դա, քանի որ չի կարելի դրսից նայել մեր երկրի ոչնչացմանը»,- հայտարարել Է Սահակաշվիլին՝ փետրվարի 10-ին ելույթ ունենալով Բելգիայի Լիեժ քաղաքի Կոնգրեսի դահլիճում, որտեղ տեղի Էր ունենում Վրացի տարագիրների համաշխարհային ժողովը՝ «Բոլորս միասին՝ տուն» նշանաբանով:

Սահակաշվիլիի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Նախկին նախագահն իր կողմնակիցներին հայտնել Է, որ ինքն ունի Վրաստանում «արագ իշխանափոխության» պլան, որտեղ գլխավոր դերերից մեկը կխաղան գաղթականները:

«Մենք պետք Է Վրաստան վերադարձնենք մեր 1-ից մինչեւ 1,5 միլիոն համաքաղաքացիներին, իսկ դրա համար մենք պետք Է ստեղծենք ֆինանսական ինստիտուտ՝ բանկ, երկրի վերածննդի համար, որտեղ գլխավոր բաժնետերերը կլինեն արտագաղթածները: Այս ամենը տեղի չի ունենա, եթե մեկընդմիշտ չազատվենք ամբողջ իշխանությունը զավթած օլիգարխից»,- հայտարարել Է Սահակաշվիլին: Նա տվյալներ Է բերել այն մասին, որ միգրանտները տարեկան Վրաստան իրենց ընտանիքներին ուղարկում են մինչեւ 2,5 միլիարդ դոլար, իսկ դա նշանակում Է, որ փաստորեն «արտագաղթածներն են ստեղծում պետության բյուջեն», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]