Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում

Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ 
մասշտաբով է մասնակցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 32 ընկերություններ փետրվարի 11-15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից, անցած տարի նույն ցուցահանդեսից հայաստանյան 21 արտադրողներ վերադարձել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրերով։

Մեր արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացնեն կիսապատրաստվածքներ, մրգային, բանջարեղենային, ձկնային ու մսային պահածոներ, ջեմեր, մրգային օղիներ, բրենդի, լիկյոր, ջին, գինի, կաթնամթերք, պանիր, չրեր, շոկոլադ, գարեջուր, սուրճ, թեյ, մակարոնեղեն, հալած յուղ և այլն.

«Հաշվի առնելով ցուցահանդեսին մասնակցության արդյունքներն ու արտադրողների հետաքրքրությունը, Բիզնես Արմենիան այս տարի մեծացրել է միջազգային ցուցահանդեսին մասնակցության մասշաբները. 21-ի փոխարեն իր արտադրանքը ներկայացնում է 32 արտադրող, իսկ միասնական տաղավարը 181 քմ-ի փոխարեն զբաղեցնում է 207 քմ տարածք»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի արտահանողների աջակցության խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]