Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

BAFTA մրցանակ. «Ֆավորիտուհին» նվաճեց Բրիտանական ակադեմիայի յոթ պարգեւ

BAFTA մրցանակ. «Ֆավորիտուհին» նվաճեց Բրիտանական ակադեմիայի յոթ պարգեւ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» պատմական ֆիլմն ստացել Է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների Բրիտանական ակադեմիայի առավել մեծ թվով պարգեւները: Կինոնկարին բաժին Է հասել յոթ պարգեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնս Կուարոնի «Ռոմա» դրաման Է, որը նվաճել Է չորս պարգեւ:

«Ֆավորիտուհին» ֆիլմը պարգեւներ Է ստացել, մասնավորապես, լավագույն ֆիլմի, օրիգինալ սցենարի, կոստյումի դիզայնի, սանրվածքի եւ դիմահարդարման համար: Ընդամենը կինոնկարը հայտարարված Էր 12 անվանակարգում: Անգլիացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը BAFTA-ի մրցանակ Է ստացել «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Բրիտանիայի թագուհի Աննային մարմնավորելով «Ֆավորիտուհին» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Է ճանաչվել Ռեյչել Վայսը, որը «Ֆավորիտուհին» կինոնկարում կատարել Է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը:

Տղամարդու լավագույն դերի համար պարգեւը բաժին Է հասել Ռամի Մալեքին, որը Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի դերն Է կատարել «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ժապավենում:

Ավելի վաղ Մալեքն այդ դերի համար արժանացել Է «Ոսկե գլոբուսի», ինչպես նաեւ անվանակարգվել Է «Օսկարի»: Հաղթողների պարգեւատրման ամենամյա արարողությունը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]