Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Զեմանը Թրամփի հետ հնարավոր հանդիպումը «ռուսական երկու գործակալների» գագաթնաժողով Է անվանել

Զեմանը Թրամփի հետ հնարավոր հանդիպումը «ռուսական երկու գործակալների» գագաթնաժողով Է անվանել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը փետրվարի 10-ին հայտարարել Է, որ իր հանդիպումն ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ քիչ հավանական Է, քանի որ իրենց երկուսին Էլ մեղադրում են, թե իրենք «ռուսական գործակալներ» են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրաժսկի հրադի մամուլի ծառայությունը 2016 թվականի դեկտեմբերին հայտնել Էր, որ Թրափը զանգահարել Է Զեմանին, շնորհակալություն հայտնել աջակցության համար, որն իրեն Եվրոպայի միակ ղեկավարի կողմից ցույց Էր տրվել տակավին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին, եւ Չեխիայի ղեկավարին հրավիրել Է Սպիտակ տուն: Սակայն այդ հանդիպումն առայժմ այդպես Էլ չի կայացել:

«(Չեխիայում) Միացյալ Նահանգների դեսպան (Սթիվեն) Քինգը վերջերս ուսանողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել Է, թե այդ հանդիպումը քիչ Է հավանական Է այն պատճառով, որ Թրամփը մեղադրվում Է, որ ռուսական գործակալ Է, դե, իսկ ես նույնպես մեղադրվում եմ, թե ռուսական գործակալ եմ: Իսկ եթե հանդիպեն երկու ռուսական գործակալներ, դա արդեն լուրջ բան կլիներ»,- ասել Է Զեմանը Պրահայի Frekvence 1 ռադիոկայանի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ