Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր ջրատարածք ներխուժելու մեջ

Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր ջրատարածք ներխուժելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետի դիվանատանը ճգնաժային հակազդման շտաբ Է ստեղծվել այն պնդման կապակցությամբ, թե փետրվարի 11-ին չինական պահականավը Ճապոնիայի տարածքային ջրեր Է ներխուժել Արեւելաչինական ծովի վիճելի կղզիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի չորս պահականավեր մոտեցել են Ճապոնիայի տարածքային ջրերին, եւ դրանցից մեկը ներթափանցել Է, ինչպես պնդում են, ճապոնական գոտի Սենկակու կղզիների շրջանում, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյույդաո եւ համարում իրենցը:

Ճգնաժամային հակազդման շտաբը տեղեկատվություն կհավաքի այդ միջադեպի վերաբերյալ եւ կհետեւի հետագա իրադրությանը, նշել Է հեռուստաալիքը: Սենկակու (Դյաոյույդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]