Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադուրոն տվեց Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

Մադուրոն տվեց Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել Է «Անգոստուրա-200» զորավարժություններ՝ ժողովրդական աշխարհազորի մասնակցությամբ, որոնք սկսվել են Միրանդայի նահանգում: Վենեսուելայի ղեկավարի այցը հեռարձակվել Է Periscope ինտերնետ-ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մադուրոն զորավարժություններից առաջ հանդիպել Է զինվորականների հետ եւ դիտել ռազմական տեխնիկան: Զորավարժությունների մասնակիցների առջեւ ունեցած ելույթում Վենեսուելայի ղեկավարն ընդգծել Է բանակի արդիականացման եւ լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտությունը՝ արդի սպառազինություն գնելու համար: Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 10-ից մինչեւ 15-ը: Դրանք նվիրված են Անգոստուրայի կոնգրեսի 200-ամյակին, որտեղ 1819 թվականին Անգոստուրա քաղաքում հռչակվեց Վենեսուելայի անկախությունը:

Զորավարժությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի այն հայտարարությունների ֆոնին, որ Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը՝ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի լուծման համար: Ավելի վաղ Մադուրոն ինքը այդ զորավարժությունները համարել Է խոշորագույնը երկրի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]