1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում  ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

«Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանում այս մրցանակին»,- պարգևը ստանալիս ասել է Սիրուշոն:

Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորեցնել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան: 

Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]