Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. նախարարի խոսքով՝ բետոնում շատ ծովի ավազ է եղել

Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. նախարարի 
խոսքով՝ բետոնում շատ ծովի ավազ է եղել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ութ հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիը հասել է 21-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նածարար Սուլեյման Սոյլուն։

Ավելի վաղ հայտարարվել էր փետրվարի 6-ին Ստամբուլի Քարթալ շրջանում շենքի փլուզման հետևանքով 18 զոհերի և 14 վիրավորների մասին։ Փրկարարները շարունակում են քանդել փլատակները։

«Զոհերի թիվը ներկայիս պահին հասել է 21-ի, փլատակների տակից դուրս է բերվել 14 վիրավոր։ Նախնական տեղեկատվության համաձայն, փլված շենքում գտնվել է, ընդհանուր առմամբ, 35 մարդ, որոնք արդեն հայտնաբերվել են կենդանի կամ մեռած, այնուամենայնիվ, որոնողական-փրկարարական գործողությունը կշարունակվի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է  Սոյլուն լրագրողներին։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել էր, որ փրկարար գործողությանը մասնակցում է տարբեր գերատեսչությունների մոտ 500 աշխատակից, դատախազությունը հետաքննություն է սկսել արտակարգ դեպքի կապակցությամբ։ Փլուզման հնարավոր պատճառների թվում քննարկվում է շենքի վերնահարկերի անօրինական կառուցումը։ Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումի խոսքով՝  շենքի շինարարության համար օգտագործված բետոնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]