Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Մխիթարյանի վերադարձը  հաղթական էր «Արսենալ»-ի համար

Մխիթարյանի վերադարձը  հաղթական էր «Արսենալ»-ի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրըկալվեց և հաղթեց  «Հադերսֆիլդ Թաուն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինոգորգներին» հաջողվեց մեկնարկից ընդամենը 16 րոպե անց բացել խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքս Իվոբին: Առաջին կեսի վերջանամասում «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկրնապատկել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ալեքսանդր Լակազեթը: Սակայն խաղի վերջնամասում ինքնագոլի հեղինակ  դարձավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Կոլաշինացը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հօգուտ «զինագործների»:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկամսյա դադարից հետո կրկին «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:

«Արսենալ»-ը 6-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում:

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներոմ: Փետրվարի 14-ին լոնդոնյան ակումբը կհյուրընկալվի բելառուսական ԲԱՏԷ-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ