Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովին

Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է ՀԲԸՄ 90-րդ Ընդհանուր ժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն է բերում հայկական ինքնության և ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ձգտելով հատկապես երիտասարդ սերնդի մոտ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ: 

Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]