Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ 
հարաբերությունների օրակարգի ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 8-ին հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Ներկայացնելով այցի ընթացքում ունեցած հանդիպումները և դրանց արդյունքները՝ նախարար Մնացականյանը կարևորել է իր պատվիրակության կազմում բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը հնարավորություն է ընձեռել գործնական քննարկումներ անցկացնել տվյալ ոլորտում էստոնական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ այդ ոլորտում էստոնական կողմի ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կբացի արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն նոր հեռանկարներ:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններին առնչվող հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի  առաջմղման համար: Երկուստեք կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությունը՝ որպես ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբնույթ շփումների և նախաձեռնությունների հարթակ:

Կողմերը նաև գոհունակություն են հայտնել միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծել են նաև տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Զոհրաբ Մնացականյանը Սվեն Միկսերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]