Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 56 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 
56 դեպք

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունն աղավաղելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ