Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Apple-ը պարգեւավճար կտա FaceTime-ում սխալ հայտնաբերած դպրոցականին

Apple-ը պարգեւավճար կտա FaceTime-ում սխալ հայտնաբերած դպրոցականին


ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը կորպորացիան պարգեւավճար կտա 14-ամյա դպրոցական Հրանտ Թոմփսոնին, որն առաջինն Է հայտնաբերել սխալը FaceTime հավելվածում, որը թույլ Է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Verge-ը:
Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի Հրանտ Թոմփսոնի ուսման ծախսերը: Պարգեւատրման կոնկրետ գումարը չի բացահայտվում:
Հունվարին հաղորդվել Էր, որ Apple-ի սարքերի օգտատերերը սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ Է տալիս հեռախոսազրույցի հրավիրվող բաժանորդին տեսնել կամ լսել նախքան զանգին նրա պատասխանելը: Այդ սխալը կապված Է եղել խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել Է անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի Է դարձել խնդրի մասին, նա ժամանակավորապես անջատել Է FaceTime-ի այդ գործառույթը:
Apple կորպորացիան փետրվարի 7-ին նորացում Է թողարկել իր iOS 12 շարժական օպերացիոն համակարգի համար, որը վերացնում Է սխալը աուդիո- եւ տեսազանգերի FaceTime հավելվածում, որը կողմնակի մարդուն թույլ Էր տալիս լսել ուրիշի խոսակցությունը:
Ինչպես ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է ընկերության կայքում, 12.1.4 նորացումը նաեւ երկու սխալ Է վերացնում FaceTime հավելվածում: Դրանցից մեկը վերաբերում Է խմբային զանգերի գործառույթին: Նաեւ առանձին նորացում Է թողարկվել macOS օպերացիոն համակարգի համար, որը վերացնում Է համանման սխալը Mac համակարգիչներում: Նորացումը կարելի Է տեղադրել՝ ակտիվացնելով կարգաբերումների բաժնի համապատասխան գործառույթը:
Ինչպես նշվում Է Apple-ի նկարագրության մեջ, iOS 12-ի տվյալ տարբերակը պարունակում Է «անվտանգության կարեւոր նորացումներ» եւ հանձնարարված Է բոլոր օգտատերերի կողմից տեղադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]