Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի մեխանիզմը կօգնի շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները. Զարիֆ


ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX) կարող Է վերականգնել Թեհրանի եւ Բրյուսելի առեւտրական հարաբերությունները եւ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապագայում դրա, հնարավոր Է, կկարողանան միանալ եվրոպական միության մեջ չմտնող երկրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեխանիզմը միայն նախնական փուլն Է, նախքան մենք շփում կհաստանենք երկու կողմերի առեւտրական ներկայացուցիչների միջեւ եւ կվերականգնենք Իրանի ու Եվրոպայի առեւտրական հարաբերությունները: Պլանի համաձայն, այդ մեխանիզմի գործողության մասշտաբն ավելի ուշ ընդլայնվելու Է: Օրինակ, ներառվելու են երկրներ, որոնք չեն մտնում Եվրամիության մեջ, ինչպես նաեւ բազմաթիվ կատեգորիաների ապրանքներ, այդ թվում եւ այնպիսիք, որոնք գտնվում են պատժամիջոցների ներքո»,-ասել Է Զարիֆը RT Arabic-ին տված հարցազրույցում: Զարիֆը նշել Է, որ «տեսականորեն մեխանիզմը բավականին արդյունավետ Է թվում»: «Կարծում եմ, որ այն մեզ լավ հնարավորություն կտա շրջանցելու պատժամիջոցները»,-հավելել Է նա: Ավելի վաղ հաղորդվել Է անցած շաբաթ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի հետ հաշվարկների համատեղ մեխանիզմի (INSTEX) ստեղծման մասին: Նշվել Է, որ INSTEX-ն սկզբնապես կկենտրոնանա Իրանի ժողովրդի համար առավել կարեւոր սեկտորների վրա, որոնց թվում են՝ դեղագործական արտադրանքը, բժշկական սարքերը եւ գյուղատնտեսական մթերքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ