1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էստոնիան Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկեր է համարում

Էստոնիան Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկեր է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը Հայաստանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Վրաստանը,  Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան ու Ադրբեջանը համարում է Եվրամիության կարևոր գործընկեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Baltic Times-ը, այս մասին Ռատասը խոսել է Տալինում Արևելյան գործընկերության 6-րդ ամենամյա համաժողովի բացման ելույթում:

Նա ընդգծել է, որ Արևելյան գործընկերության նախագիծն առաջիկա տարիներին պետք է ավելի ամբիցիոզ լինի: Նրա խոսքով՝ Եվրամիության արևելյան հարևան վեց երկրների հետ համագործակցությունն Էստոնիայի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է:

«Ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցությունը մեր արևելյան գործընկերների հետ նպաստել է նոր հաջողությունների գրանցմանը: Այն օգնել է բարելավել մարդկանց կյանքն այդ երկրներում՝ ստեղծելով աշխատատեղեր, զարգացնելով ենթակառուցվածքները, ընդլայնելով երիտասարդների կրթական հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ իրենք պատրաստ են Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ կիսվել էլեկտրոնային կառավարման, վարչական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության ամրապնդման և մեդիա որակների զարգացման իրենց փորձառությամբ:

Յուրի Ռատասը նաև հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նա վերահաստատել է Էստոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին ԵՄ ինտեգրացման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]