Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի ամենածեր թռչնի ձվից ճուտ Է դուրս եկել

Աշխարհի ամենածեր թռչնի ձվից ճուտ Է դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Վայրի կենդանիների հսկման գերատեսչության մասնագետները հայտնել են, որ Ուիզդոմ անունով Էգ ալբատրոսը՝ աշխարհում ամենապառավ վայրի թռչունը, հաջողությամբ թուխս Է նստել: Ձվից արդեն ճուտ Է դուրս եկել: Թռչնաբանները նշում են, որ Ուիզդոմը եւ նրա արու-զուգընկերը ծանոթացել են, երբ Էգը 56 տարեկան Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուիզդոմի ընթացիկ տարիքը գնահատվում Է 68 տարեկան: 2018 թվականին զույգը հաջողությաբ թուխս Է նստել ածած ձվի վրա եւ ճուտ Է ունեցել: Ընտանիքում նոր ծնունդը թվով երեսունյոթերորդն Է Էգի համար, որի բոլոր զուգընկերներն անհայտ են թռչնաբաններին: Այժմ գիտնականները փորձելու են պարզել, թե որն Է թխաբծավոր ալբատրոսի ծննդունակության գաղտնիքը եւ թե ինչպես Է սերունդն ազդում միջտեսակային կապերի վրա, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]