1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրաքի Գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրաքի Գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի նորընտիր օրենսդիր մարմինների գործունեությունը կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու համար:

Իր հերթին Ալ Զուբեյդին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում համակարգող դերակատարում եւ պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ առկա համագործակցության զարգացման ներուժին, կարեւորել էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ հնարավոր ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Քննարկել Է նաեւ երկու երկրների խորհրդարաններում առկա միջխորհրդարանական բարեկամության խմբերի ավելի նպատակային համագործակցության կարեւորությունը:

«Հայաստանի նորընտիր խորհրդարանը հանձնառու է բոլոր բարեկամության խմբերի՝ ներառյալ Հայաստան-Իրաք միջխորհրդարանական բարեկամության խմբի ձեւավորումն իրականացնել բացառապես արդյունավետ գործունեության տրամաբանության սկզբունքից ելնելով», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի խորհրարաններն իրենց նպաստը կբերեն երկու երկրների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների հնարավորինս արագ կյանքի կոչմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]