Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«The National»-ն անդրադարձել է ԱՄԷ-ի հայ համայնքին

 «The National»-ն անդրադարձել է ԱՄԷ-ի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի համատեքստում «The National»-ն անդրադարձել է կրոնական բազմազանությանը, ԱՄԷ-ում բնակվող տարբեր դավանանքի ազգերի: Խոսելով 10-ից ավելի ազգերի, այդ թվում, հայերի մասին, ովքեր եկել են ԱՄԷ աշխատելու, նշվում է, որ կրոնական բազմազանության համատեքստում ուսումնասիրվել է յուրաքանչյուր հավատքի հիմքում ընկած ծիսակարգերը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հայ համայնքին՝ պարբերականը նշում է, որ հայերը ԱՄԷ եկել են տասնամյակներ առաջ: 1950-ական թվականներին, երբ ԱՄԷ-ում առաջին նավթային ճամբարներն էին ձևավորվում, եկան բազմաթիվ հայեր, որոնք մասնագիտացած էին տարբեր ոլորտներում: Մասնավորապես, նրանց թվում էին ինժեներները, ավտոմեխանիկները, առևտրականները: Աշխատանքով նրանք իրենց աջակցություն էին հայտնում էներգետիկ արդյունաբերության ծաղկող ոլորտին:

«1970-ական թվականներին Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի հեղափոխության արդյունքում բազմաթիվ հայեր ստիպված էին թողնել այդ երկրները և տեղափոխվել ԱՄԷ: Առաջին պատարագը տեղի է ունեցել 1977 թվականին, առաջին եկեղեցին կառուցվել է Շարժայում 1996-ին և հայկական համայնքը պաշտոնապես ճանաչված է: Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը հասնում է հազարների»,-գրում է «The National»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]