Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Մեգան Մարքլը նամակ Է գրել հորը՝ փորձելով վերականգնել հարաբերությունները


 ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերուհիները հավաստիացնում են, որ նա քանիցս փորձել Է կապվել հոր հետ եւ նույնիսկ նամակ Է գրել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրանք հայտնել են People հանդեսին: Հրատարակության հետ անունը չհայտնելու պայմանով համաձայնել են խոսել Սասեքսի 37-ամյա դքսուհու հինգ մտերիմ ընկերուհիները:

Կանայք հայտարարել են, որ դա արել են «համաշխարհային մասշտաբի հալածանքին վերջ դնելու» եւ մեր ընկերուհու մասին ճիշտն ասելու ցանկությունից մղված: «Ամենեւին ճիշտ չԷ որեւԷ մեկին նման սթրեսի ենթարկել, հատկապես հղիության ժամանակ»,-նշել Է նրանցից մեկը: Ընկերուհիների խոսքով՝ Մարքլը երբեք չի շփվել իր խորթ եղբոր ու քրոջ՝ Սամանթա Գրանտի եւ Թոմաս Մարքլ-կրտսերի հետ: Ապագա դքսուհու լույս աշխարհ գալու պահին նրանք արդեն դեռահասներ Էին: Մարքլի մայրը բաժանվել Է նրա հորից, երբ աղջիկը երկու տարեկան Էր: Նա մեծացել Է մոր մոտ եւ եթե տեսակցել Էլ Է Սամանթայի եւ Թոմասի հետ, ապա շատ հարզվադեպ: Ուստի նրանց պնդումները, թե Մեգանը մոռացել Է իրենց մասին արքայազն Հարիի հետ հարաբերություններ սկսելուց հետո, դա իրենց վրա ուշադրություն հրավիրելու փորձ Է: Դքսուհու ընկերուհիները նաեւ ընդգծել են, որ Թոմաս Մարքլը ոչ մի անգամ չի փորձել կապվել դստեր հետ, թեեւ գիտի նրա հեռախոսահամարը:

«Նրա համարը չի փոխվել: Նա չի զանգահարում, չի գրում: Մեգի համար պետք Է որ շատ ցավալի լինի, չԷ որ նա միշտ հնազանդ զավակ Է եղել»,-պնդում են նրանք: Ընդ որում՝ Թոմաս Մարքլը քանիցս հայտարարել Է, թե իր դուստրն Է հրաժարվում իր հետ խոսել: Չնայած պապարացիների հետ սկանդալային նկարահանումներից հետո հարսանիքին ներկա չգտնվելու Թոմաս Մարքլի որոշմանը, Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին, այնուամենայնիվ, նրան խնդրել են գալ եւ նույնիսկ նրա հետեւից ավտոմեքենա են ուղարկել: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մարքլն ինֆարկտ Է տարել, նրա դուստրը եւ արքայազն Հարին ամբողջ գիշեր զանգահարել են նրան: Ընկերուհիների խոսքով՝ հարսանիքից հետո Մեգանը հուզիչ նամակ Է գրել հորը. «Հայրիկ, իմ սիրտը կոտրված Է: Ես սիրում եմ քեզ: Ես ընդամենը մի հայր ունեմ: Խնդրում եմ՝ վերջ տուր մեդիայի միջոցով ինձ ներկայացնել զոհի կերպարում, որպեսզի մենք կարողանանք վերականգնել հարաբերությունները»:

Ի պատասխան Թոմասն իբր դստերը խնդրել Է համատեղ ֆոտոսեսիա անել: Դքսուհին եւս մեկ անգամ խնդրել Է հորը ԶԼՄ-ներին չխառնել իրենց հարաբերություներն, բայց նա չի լսել: Ընկերուհիները նաեւ հասցրել են լինել Ֆրոգմոր-հաուս քաղաքամերձ նստավայրում, ուր շուտով կտեղափոխվի երիտասարդ ընտանիքը: «Մեգանն այնտեղ հարմարավետություն Է ստեղծել: Ու նաեւ ամեն աստծո օր ուտելիք Է պատրաստում Հարիի համար»,-պատմել են նրանք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ