Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն հայկական դպրոցներում

Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն 
հայկական դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: «Ականային վտանգի իրազեկման աշխատանքներ կիրականացնենք հիմնականում հայկական դպրոցներում, քանի որ առկա է լեզվի խնդիրը»,- պարզաբանել է Առաքելյանը:

Նրա խոսքով՝ դեռևս 2017 թվականին իրենք դիմել են Հայաստանում Սիրիայի դեսպանատանը՝ Սիրիայի բնակչությանն աջակցելու պատրաստակամությամբ: «Առաջարկել ենք նախ և առաջ ականային վտանգի իրազեկման և ականազերծման խնդիրների հարցում օգնություն»,-նշել է նա:

Փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: 




Այս թեմայով

... վերջին լուր "Իրադրությունը Սիրիայում" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ