Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման օրը

Հայտնի է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման օրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին:

Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]