Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ 2023-ին ներդրումների ծավալը կհասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոսի  

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ 2023-ին ներդրումների ծավալը կհասնի ՀՆԱ-ի 
23-25 տոկոսի

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագրով 2023 թվականին ներդրումների ծավալը պետք է հասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոս մակարդակի:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա համաշխարհային համեմատականում կարևոր նախապայման է, որն ապահովում է աճի կայուն հիմքեր, իսկ ներկայումս այդ մակարդակը մոտավորապես 18-19 տոկոսի սահմաններում կլինի: Մեր ցանկությունն է, որ այնպիսի պայմաններ ապահովենք, որ աճն էապես ավելի բարձր լինի, բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, հիմքը ներդրումներն են: Եթե կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները նշված միջակայքում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հաջողվի, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակաշրջանում ավելի բարձր կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]