Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

MIT-ի գիտնականներն ստեղծել են ինսուլինի առաջին հաբը, որը հարմար Է օգտագործման համար

MIT-ի գիտնականներն ստեղծել են ինսուլինի առաջին հաբը, որը հարմար Է օգտագործման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ֆիզիկոսներն ու կենսաբանները մշակել են հատուկ «սրսկիչ»-նանոպատիճ, որը թույլ Է տալիս ինսուլինը եւ այլ ոչ կայուն սուբստանցիաներ օրգանիզմ մտցնել ստամոքսի միջոցով: Դրա օգտագործման առաջին արդյունքները ներկայացվել են Science հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ պատիճներն արդեն շուտով կսկսեն օգնել շաքարախտավորներին եւ այն հիվանդներին, որոնք այժմ մշտական ներարկումների կարիք ունեն»,- հայտարարել Է MIT-ի պրոֆեսոր Ռոբերտ Լանգերը:

Այդ հաբերի աշխատանքը Լանգերը եւ նրա գործընկերներն ստուգել են խոզերի վրա: Ինչպես ցույց են տվել այդ փորձերը, այդպիսի մեկ հաբը կարող Է շուրջ հինգ միլիգրամ ինսուլին հասցնել օրգանիզմ, ինչը զուգադրելի Է այն դեղաչափին, որն անհրաժեշտ Է երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների համար: Հետազոտողների խոսքով՝ իրենց մշակումն արդեն գրավել Է առաջատար դեղագործական ընկերությունների ուշադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ