Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

10 ֆունտով մատանու պատահական գնումը դրա տիրոջը միլիոնատեր Է դարձրել 33 տարի անց

10 ֆունտով մատանու պատահական գնումը դրա տիրոջը միլիոնատեր Է դարձրել 33 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը՝ Անգլիայից, որոշել Է վաճառել մատանին, որպեսզի օգնի մորը: Եվ անսպասելիորեն հարստացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:

Դեբրան 33 տարի առաջ մատանին գնել Էր 10 ֆունտով: Կինը կարծել Էր, որ մատանու քարը սովորական ապակու կտոր Է: Եվ զարդն այդ ողջ ընթացքում պահում Էր տուփի մեջ, քանի դեռ անգլուհու մայրը չԷր տուժել խաբեբաների ձեռքից եւ կորցրել իր բոլոր խնայողությունները:

Այդ ժամանակ մատանու տերն ուղեւորվեց ոսկերիչի մոտ, որպեսզի իմանա դրա մոտավոր արժեքը: Եվ շփոթահար վիճակում հայտնվեց փորձագետի խոսքերից: Պարզվեց, որ ապակու կտորի փոխարեն 26,27 կարատանոց անդամանդ Է՝ տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ:

«Երբ ես գնացի ոսկերիչի մոտ, նա քիչ Էր մնում ուշագնաց լիներ եւ ասաց. «Դու գիտես՝ ի՞նչ Է սա: Սա ադամանդ Է: Ես ամբողջ գիշերը նստած նայում Էի դրան եւ մտածում՝ ինչ անել»,- պատմում Է Դեբրան: Չհավատալով իր երջանկությանը՝ շփոթահար կինը որոշում Է ադամանդի հաստատումը գտնել նշանավոր եւ հարգանք վայելող Sotheby՚s աճուրդների տանը: Եվ գտավ: Քարը գնահատեցին 740 հազար ֆունտ, գրում Է The Sun-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ