Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի 
փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ ընտրվեց միաձայն:

«Ես կարծում եմ, որ այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են: Լծվելու ենք օրենսդիր աշխատանքին»,-նշեց Փամբուխչյանը:

Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադիրում Փամբուխչյանի նախկին գործունեությունը գնահատեց դրական: «Մենք միասին ունենք լուրջ ծրագրեր»,-նշեց նա:

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը բաղկացած է տասնմեկ անդամից: Սակայն դեռ կա մեկ թափուր տեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]