Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական կողմը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները

Հայկական կողմը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի 
վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի միջև  բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի մեկնաբանում Վերին  Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև:

«Բազմիցս հարցը մեզ տրվել է, մենք փորձել ենք չմեկնաբանել և հիմա էլ կգնանք չմեկնաբանելու ուղղությամբ: Ես միայն կարող եմ ասել, որ դա շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Այնուամենայնիվ, որպեսզի մենք բանակցային պրոցեսներին որևէ կերպ չվնասենք, զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ դա ոչ թե Հայաստան -Վրաստան կամ Հայաստան-Ռուսաստան երկկողմ սահման է, այլ երկու տարբեր գործընկեր պետությունների սահմանն է: Եվ մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ միջամտել ու մեկնաբանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը փետրվարի 4-ին հայտնել են, որ Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Հրապարակման համաձայն՝ կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին:Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: Պարբերականը նաև նշում էր, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում էր, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]