1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսխորհրդի թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները գրել Էին դերասանի շտապ հոսպիտալացման ու նրա ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հայտարարել Էին, թե Յուրսկին հիվանդանոցում կանխարգելիչ բուժում Է ստացել: Թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասան ու ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել Է 1935 թվականին Լենինգրադում:

1978 թվականից Յուրսկին ապրել ու աշխատել Է Մոսկվայում՝ Մոսխորհրդի անվան թատրոնում: 1991 թվականից դերեր Է կատարել ու ներկայացումներ բեմադրել «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Յուրսկին հանդիսատեսին հայտնի Է նաեւ «ՇԿԻԴ Հանրապետությունը», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր եւ աղավնիներ» եւ բազմաթիվ այլ կինոֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]