Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն Սիմոնյանին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց Կարեն 
Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,Սիմոնյանն ընտրվեց փետրվարի 8-ին` հանձնաժողովի առաջին նիստում միաձայն քվեարկությամբ:

«Կփորձենք անել առավելագույնը, որ մեր հանձնաժողովն օգտագործի խորհդարանական դիվանագիտության բոլոր գործիքները` ազդելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա»,- նշեց Սիմոնյանը:

Նա շեշտեց, որ ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեռք բերմանը: Նրա կարծիքով` համաձայնագրի վավերացման համար պետք է օգտագործելով նաև մյուս պետությունների հետ խորհրդարանների կապը: Եվ այս առումով մեծապես կարևորեց հանձնաժողովի դերը: «Հանձնաժողովը շատ կարևոր է, որ խորհրդարանի մակարդակով կարողանանք յուրաքանչյուր պետության հետ ևս մեկ խողովակ ունենք հարաբերվելու, որոշակիորեն ազդելու գործընթացների վրա»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ ոչ ֆորմալձևաչափով հնարավորություն է ունեցել շփվել Սիմոնյանի հետ և կարծում է, որ նա շատ բանիմաց և այս պաշտոնի համար պատրաստված մարդ Է:

 

                                                                   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]