Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ունենալ «լեգեոներների» սահմանափակում, թե` ոչ. այս է խնդիրը…

Ունենալ «լեգեոներների» սահմանափակում, թե` ոչ. այս է խնդիրը…

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության վերաբերյալ վերջին շրջանում քննարկվում, քննադատվում և շրջանառվում է մեկ թեմա-հարց` արդյոք պետք է սահմանափակել լեգեոնականների քանակը առաջնությունում հանդես եկող ակումբներում: Քննարկումները մասնագետներին և ֆուտբոլասերներին բաժանել է երկու խմբի` «կողմերի» և «դեմերի»:

Ոմանք պնդում են, որ «լեգեոներների» սահմանափակման շնորհիվ նոր սերունդը հնարավորություն կստանա ինքնադրսևորվելու և այդ դեպքում կսկսեն արդյունք գրանցել նաև տարբեր տարիքային խմբերի ազգային թիմերը: Սակայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից միայն երկուսն են, որ մանկապատանեկան ակադեմիաներ ունեն և «լեգեոներների» սահմանափակման դեպքում ինչ-որ տեղ կարող են հույսը դնել իրենց սաների վրա: Բայց նույն ակադեմիաներ ունեցող ակումբներում էլ այսօր քիչ են արտասահմանցի ֆուտբոլիստները:

«Չեմ կարծում, որ այս պահին կա նման անհրաժեշտություն։ Առաջարկում եմ, որ Բարձրագույն խմբի ամեն թիմում հիմնական կազմում լինի Մ21 տարեկան ֆուտբոլիստ։ Դա շատ մեծ մրցակցություն կառաջացնի ու տղաների համար լրացուցիչ խթան կհանդիսանա…»
Մարզական լրագրող Արման Աբելյան

Կան նաև ակումբներ, որտեղ հիմնական կորիզը բացառապես արտասահմանցի ֆուտբոլիստներ են: Կա պնդում, որ ներքին առաջնության զարգացման, առաջընթացի համար պետք է չներդնել սահմանափակող կարգը:  Բայց կարելի է նաև համատեղել երկուսն էլ`  չսահմանափակել, սակայն հավասարապես հայտացուցակում հայտնվելու հնարավորություն տրվի հայ և օտարերկրացի ֆուտբոլիստներին:

«Օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հարցը քննարկելը դեռ վաղ է Հայաստանի առաջնության համար: Բացի այդ, կարծում եմ՝ սահմանափակում մտցնելու դեպքում հայ ֆուտբոլիստները, որոնք նույնիսկ չեն համապատասխանում անհրաժեշտ մակարդակին, կունենան մեծ պահանջարկ, ինչի արդյունքում արհեստականորեն կբարձրանան նրանց աշխատավարձերը:  Այս պահին, ավելի շատ բացասական խնդիրներ եմ տեսնում, ուստի կարծում եմ՝ իմաստ չունի սահմանափակում մտցնել, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող ծառայել իր նպատակին…»
մարզական լրագրող Միհրան Ալեքսանյան

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նախորդ տարիների համեմատ քիչ թե շատ հետաքրքրություն է առաջացրել… թեպետ բարձրագույն խմբում մրցում են 9 ակումբներ, այնուամենայնիվ, ներքին առաջնությունը չի ապահովում այն կադրերը, որոնք կտան հավաքականներին մրցունակ ֆուտբոլիստների:

Քննարկումները կշարունակվեն մեկ շաբաթ ևս, և միայն փետրվարի 15-ից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջնական որոշում կկայացնի «լեգեոներների» սահմանափակման վերաբերյալ:

Հարցը մնում է բաց. ունենալ «լեգեոներների» լիմիտի, թե` ոչ. այս է խնդիրը…

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]