1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդը հանդես է եկել հայերի վերաբերյալ բացահայտ ֆաշիստական հայտարարությամբ

Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդը հանդես է 
եկել հայերի վերաբերյալ բացահայտ ֆաշիստական հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծայրահեղ ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության (BBP) առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին բացահայտ ֆաշիստական պահվածք է դրսևորել՝ առաջարկելով «արտաքսել Թուրքիայում ոչ օրինական աշխատող հայերին»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական mynet.com-ը:

Դեսթիջիի նման հայտարարության համար պատճառ է հանդիսացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարությունը:

Դեսթիջին անդրադարձել է նաև Ֆրանսիային և մեղադրել ցեղասպանություններ գործելու մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]