Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարո Փայլանը թուրքական մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին

Գարո Փայլանը թուրքական մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը 
թալանել ցանկացող ոստիկանների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP)  մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դիարբեքիր նահանգի Սիլմանի շրջանում գտնվող պատմական կառույցներից մեկի բակում անօրինական «պեղումներ» իրականացնող խմբին, որի անդամները շրջակա միջավայրին վնաս հասցնելու հատկանիշներով ձերբակալվել են: Խումբը «պեղումներն» իրականացրել է հայերից մնացած գանձեր գտնելու համար: Ձերբակալությունից հետո պարզվել է, որ խմբի 4 անդամներ թուրքական ոստիկանության աշխատակիցներ են:

Փայլանը այս խմբի հետ կապված հայցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որը նաև ներկայացրել է մեջլիս:

Հայցադիմումում Փայլանը նախարարին է ուղղել հետևյալ հարցերը. «որքա՞ն ժամանակ են այս անվտանգության աշխատակիցները նման գործողություններ իրականացրել, որքա՞ն հայերից մնացած իրեր են գտել մինչ այժմ, նմանատիպ գործունեության համար քա՞նի իրավական գործընթաց կա սկսված անվտանգության աշխատակիցների նկատմամբ և արդյո՞ք հետաքննություն սկսվել է Սուրնում ոստիկանների գանձագողությամբ զբաղվելու պնդումների վերաբերյալ։ Նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում գանձագողության դեմ պայքարում»,-հայցադիմումում գրել է Փայլանը՝  նախարարին հարցնելով, թե նա ինչ է մտածում գանձագողության դեմ արդյունավետ պայքարի համար քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]