Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանն ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու Մակրոնի հայտարարությունը համարում է համերաշխության հզոր դրսևորում

 Փաշինյանն ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու Մակրոնի հայտարարությունը 
համարում է համերաշխության հզոր դրսևորում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին:

«Դա համերաշխության և մարդու իրավունքները պաշտպանելու ու զանգվածային վայրագությունները կանխելու վճռականության հզոր դրսևորում է»,- գրել է Փաշինյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]