Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հռոմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին և կազմակերպության նախագահի ընտրություններին՝ քվեարկելով գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:

ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին պատվիրակները քվեարկել են միաձայն: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն: Նախագահի ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնել է տասը թեկնածու: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ