Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Օզի Օսբոռնը հիվանդանոց է ընկել

Օզի Օսբոռնը հիվանդանոց է ընկել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռոք-երաժիշտ եւ Black Sabbath խմբի ֆրոնտմեն Օզի Օսբոռնին հոսպիտալացրել են գրիպից հետո սկսված բարդացումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է նրա կինը՝ Շերոն Օսբոռնը:

«Նրա բժիշկները գտնում են, որ սա լավագույն միջոցն Է հնարավորինս արագ ապաքինվելու համար: Շնորհակալ եմ բոլորին հոգատարության եւ աջակցության համար»,-գրել Է երաժշտի կինը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Օզի Օսբոռնը հետաձգել Է եվրոպական շրջագայության առաջին չորս համերգները թոքաբորբի զարգացման սպառնալիքի պատճառով: Արտիստը պետք Է ելույթ ունենար Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում եւ Իսպանիայում:

Օզի Օսբոռնը Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկն Է, որն ազդել Է ռոք-երաժշտության այնպիսի ժանրերի ձեւավորման վրա, ինչպիսիք են՝ հարդ-ռոքը եւ հեւի-մետալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]