Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիայի կարգավորիչը որոշել է սահմանափակել Facebook-ի կողմից օգտատերերի տվյալների հավաքումը

Գերմանիայի կարգավորիչը որոշել է սահմանափակել Facebook-ի կողմից օգտատերերի տվյալների հավաքումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հակամենաշնորհային գերատեսչությունը որոշել Է սահանափակել Facebook ընկերության կողմից տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, օգտատերերի տվյալների հավաքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գերատեսչության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Կարգավորիչը պարզաբանում Է, որ, սոցցանցից օգտվելու կանոնների եւ պայմանների համաձայն՝ օգտատերերին պարտավորեցնում են թույլատրել իրենց տվյալների հավաքումը, այդ թվում՝ կայքից կամ սմարթֆոնի վրա Facebook-ի հավելվածից դուրս: Այնուհետեւ այդ տվյալները կցում են սոցցանցում օգտատիրոջ օգտահաշվին: Դա վերաբերում Է բոլոր տվյալներին, օրինակ՝ WhatsApp եւ Instagram ծառայությունների, ինչպես նաեւ կողմնակի կայքերի տվյալներին: «Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են WhatsApp-ը եւ Instagram-ը, որոնց սեփականատերը Facebook-ն Է, կարող են շարունակել հավաքել տվյալները: Սակայն այդ տվյալները կցել Facebook-ում օգտատերերի օգտահաշիվներին հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը չկա, տվյալները պետք Է մնան համապատասխան ծառայությունների մոտ, եւ դրանք արգելված կլինի մշակել Facebook-ի տվյալների հետ»,- ասված Է մամուլի տեղեկագրում:

Նշված Է, որ կողմնակի կայքերից տվյալների հավաքումը նույնպես հնարավոր կլինի սոսկ օգտատերերի համաձայնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]