Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

 ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին:

Այնուհետև նախարար Մնացականյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, ծանոթացավ վերջիններիս ծառայություններին և ոլորտում արձանագրված նոր հաջողություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը հանդիսանում են կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղությունները: Նա նշեց, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության լավ հեռանկարներ է բացում»,- գրված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալինում: Տալինում նախարարը, որպես բանախոս մասնակցելու է Տալինի 6-րդ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]