Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարը կառավարության ծրագրի նախագծի քննադատությունը բացարձակ ճշմարտություն չի համարում

Ֆինանսների նախարարը կառավարության ծրագրի նախագծի քննադատությունը 
բացարձակ ճշմարտություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հրապարակված ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությանը միանշանակ չի նայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը, թե դրանում թվեր ներկայացված չեն:

«Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությունն օրինաչափ է: Համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումն ուղղված է լինում դրա բարելավմանը: Տեսակետը, թե ծրագրում պետք է շատ թվեր լինեն, կամ տեսակետը` եթե այս  թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել: Չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար ցանկացած կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի և ինչ չափով»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց` կառավարությունն է որոշում` արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը, թե քաղաքականության ուղղության հռչակումը և ըստ դրա նաև ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշի հասնելու համար:

«Միայն այս կամ այն թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին նման մեկնաբանություն տալը հիմնավորման կարիք ունի: Եվ կառավարության պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելը տեղին չէ»,- նշեց նախարարը:

Նա նաև կարևորեց այնպես անել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դրական փոփոխություն: Միևնույն ժամանակ նկատեց` այնպիսի մի իրավիճակ ունենալը, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը, ավելի շատ ցանկության է նման:

Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է փետրվարի 6-ի նիստում և հաստատել։ ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]