Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը

Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին 
անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ վերջնականապես հաստատել Է փոփոխությունները երկրի Սահմանադրության մեջ, որոնցով ամրագրվում Է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը. այս որոշումը փետրվարի 7-ի նիստում պաշտպանել Է 334 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենքում նաեւ առաջարկվում Է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր Էր տալիս Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման համար:
Պորոշենկոն ավելի վաղ Ռադային առաջարկել Էր փոփոխություններ մտցնել Սահմանադրության ներածականի, մի շարք հոդվածների եւ անցումային դրույթների մեջ, որոնք «ամրագրում են Ուկրաինայի ընտրությունը եւ նրա՝ որպես եվրոպական ընտանիքի անդամի տեղը», ինչպես նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն միտված քաղաքականությունը: Քաղաքականության մեջ այս ուղեգծին պետք Է հետեւեն նախագահը, նախարարների կաբինետը եւ Ռադան:
Խորհրդարանն այս փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունել Էր 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]