Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը սկսել է լիարժեք մարզումները


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը վերսկսել է լիարժեք մարզումները:

Նախորդ տարի` Փարիզի աշխարհի գավաթի փուլերից մեկում Ստեփանյանը լուրջ վնասվածք էր ստացել և հիմա միայն քիչ-քիչ ամբողջական մարզումների է անցել:

«Վնասվածքն այլևս զգացնել չի տալիս, շաբաթական 6 օր մարզումները վերսկսել եմ: Գլխավոր խնդիրս է ուղեգրեր նվաճել Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ու Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեծանվորդը դեռևս արդիական է համարում ֆեդերացիայի կողմից անբավարար ուշադրությունը: «Ֆեդերացիայի նման մոտեցումն այս հարցին կհանգեցնի հեծանվասպորտի անկմանն ու բացասաբար կազդի հաջողությունների վրա»,-կարծում է մարզիկը:

 2018 թվականին Էդգար Ստեփանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հրապարակային հեծանվավազքի չեմպիոն:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ