1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սիմփսոնները» մուլտսերիալը կերկարացնեն եւս երկու եթերաշրջանով

«Սիմփսոնները» մուլտսերիալը կերկարացնեն եւս երկու եթերաշրջանով


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fox հեռուստաալիքը հայտարարել Է «Սիմփսոնները» մուլտիպլիկացոն սերիալը երկու եթերաշրջանով երկարացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է Variety-ն, 31-րդ եւ 32-րդ եթերաշրջանները թողարկելու պլանների մասին ալիքի ներկայացուցիչները հայտնել են Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսպիսով, 32-րդ եթերաշրջանի ավարտին մուլտսերիալը կունենա 713 Էպիզոդ:
«Սիմփսոնները» ամենաերկար մուլտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Առաջին մինի-սերիան ցուցադրվել Է 1987 թվականի ապրիլի 19-ին «Թրեյսի Ուլման շոու»-ի ժամանակ, իսկ լիարժեք Էպիզոդների ցուցադրությունն սկսվել Է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Fox հեռուստաալիքով:
«Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրների հեռուստադիտողներին: Time հանդեսը 1998 թվականին այն համարել Է 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]