Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացիները մաթեմատիկոս Ալան Թյուրինգին ճանաչել են 20-րդ դարի մեծագույն դեմքը

Բրիտանացիները մաթեմատիկոս Ալան Թյուրինգին ճանաչել են 20-րդ դարի մեծագույն դեմքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան լսարանը մաթեմատիկոս Ալան Թյուրինգին (1912-1954 թթ.) ճանաչել Է 20-րդ դարի մեծագույն դեմքը: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են BBC-ի երկրորդ հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարյուրամյակի հասարակական գործիչներին, գիտնականներին ու արտիստներին որոշել են «Կուռքեր» 8-մասանոց հաղորդման ընթացքում, որը եթեր Էր հեռարձակվում հունվարի սկզբից: Առաջին յոթ սերիաներից յուրաքանչյուրի ցուցադրումից հետո հանդիսատեսները պետք Է ընտրեին այն չորս թեկնածուներից մեկին, որոնց կյանքի ճանապարհն ու ձեռքբերումները քննարկվել Էին եթերում: Փետրվարի 5-ին եթեր Է հեռարձակվել հաղորդման եզրափակիչ թողարկումը, որի ընթացքում հարկավոր Էր ընտրել արդեն այն յոթ պատմական անձանցից մեկին, որոնք հաղթել Էին իրենց անվանակարգերում: «Մեծագույն նկարիչ կամ գրող» կատեգորիայում հաղթանակ Է տարել գեղանկարչության մեջ կուբիզմի եւ սյուռեալիզմի հիմնադիր իսպանացի Պաբլո Պիկասոն:

Հեռուստադիտողները դարի «Մեծագույն մարզիկ» են ընտրել բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիին, իսկ հարյուրամյակի լավագույն Էստրադային արտիստ՝ 2016 թվականին մահացած երգիչ Դեւիդ Բոուիին: «Մեծագույն առաջնորդ» Է դարձել Նելսոն Մանդելան, «Մեծագույն քաղաքական ակտիվիստ»՝ Մարտին Լյութեր Քինգը, «Մեծագույն գիտնական»՝ Թյուրինգը: Հենց վերջինս Է ամենաշատ ձայները հավաքել եզրափակիչում:

Հաղորդման ժամանակ ուշադրություն Է դարձվել ոչ միայն Թյուրինգի վաստակին՝ որպես ծածկագրողի, որն օգնել Է կոտրել գերմանական գաղտնագրերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, եւ մաթեմատիկոսի, որը կանխատեսել Է ժամանակակից համակարգիչների հայտնվելը, այլեւ նրա ճակատագրի վրա: Թյուրինգը հոմոսեքսուալիստ Էր եւ տղամարդու հետ կապի համար դատապարտվել Էր, երբ ոչ ավանդական հարաբերությունները դեռեւս օրենքից դուրս Էին ՄԵծ Բրիտանիայում: Բրիտանացի մաթեմատիկոսը «Հաշվողական մեքենաները եւ բանականությունը» հայտնի գիտական հոդվածի հեղինակն Է, որում նա առաջարկեց արհեստական ինտելեկտի սահմանման կանոնը, որն ստացավ Թյուրինգի թեստ անվանումը: Դրանում ասված Է, որ արհեստական ինտելեկտ կարող Է կոչվել համակարգչային այն ծրագիրը, որի հետ շփվելու ընթացքում մարդու մեջ այն հաստատ տպավորությունն Է ստեղծվում, որ ինքը խոսում Է ոչ թե մեքենայի, այլ մեկ ուրիշ մարդու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]