Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Իրանը սեփական արտադրության երկրորդ արբանյակն Է արձակել Է մեկ ամսվա ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել Է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Հունվարի կեսին Իրանն անցկացրել Է հայրենական արտադրության արբանյակի՝ ազդարարված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին: «Իրանցի գիտնականների ուժերով եւ աստծո օգնությամբ երեկ «Շափյուղա» կրող հրթիռով արձակվել Է «Դուստի» կապի արբանյակը, որը դուրս Է եկել ուղեծիր»,- IRNA գործակալությունը մեջբերում Է Իրանի պաշտպանության փոխնախարարի խոսքը, որն այդ մասին հայտարարել Է փետրվարի 6-ին: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ավելի վաղ հայտարարել Էր, որ Թեհրանը պլանավորում Է այդ արբանյակն արձակել երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, որը նշվում Է փետրվարի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ